Անցնել բովանդակությանը
BabyFirstGym Պատվիրել

Վաճառքի պայմաններ

Թարմացված է՝ 2026 թ. նոյեմբերի 7

1. Վաճառողը

Ա/Ձ Վարդան Դավոյան, ՀՎՀՀ՝ 28181262, հասցե՝ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30։ Կապ՝ +374 55 777 178, vardandavoyan@icloud.com։

2. Ապրանքը

Անվանական գիշերային լույս. ակրիլային թիթեղ՝ ընտրված դիզայնով և ձեր գրած անունով, բնական փայտե հիմք՝ LED լույսով և հպման անջատիչով, USB մալուխ։ Ըստ ցանկության, լրացուցիչ վճարով, փայտե հիմքի առջևի կամ տակի մասում փորագրում ենք ձեր գրած մաղթանքը։

Կայքի լուսանկարներում մեր պատրաստած լույսերն են։ Լույսի երանգը և փայտի նախշը կարող են մի փոքր տարբերվել։

3. Գինը

Լույսի գինը 6500 դրամ է, մաղթանքի փորագրությունը՝ 1000 դրամ յուրաքանչյուր լույսի համար, առաքումը՝ 500 դրամ։ Գները նշված են ՀՀ դրամով։ Վճարման ենթակա վերջնական գումարը երևում է պատվերի էջում՝ վճարելուց առաջ։

4. Պատվերի ձևակերպումը

  1. Ընտրում եք դիզայնը և գրում անունը, ըստ ցանկության՝ նաև մաղթանքը։
  2. Լրացնում եք ստացողի անունը, հեռախոսահամարը և հասցեն։
  3. Վճարում եք քարտով՝ բանկի անվտանգ էջում։

Պատվերը համարվում է ընդունված վճարման հաջող ավարտից հետո։ Անունը և մաղթանքը փորագրում ենք ճիշտ այնպես, ինչպես գրել եք, ուստի խնդրում ենք ստուգել ուղղագրությունը։ Անհրաժեշտության դեպքում կզանգենք՝ պատվերը ճշտելու համար։

5. Վճարումը

Վճարումը կատարվում է Visa, Mastercard կամ ArCa քարտով՝ Ինեկոբանկի անվտանգ վճարման էջում։ Քարտի տվյալները մուտքագրվում են միայն բանկի էջում. մենք դրանք չենք տեսնում և չենք պահում։ Գործարքները պաշտպանված են 3D Secure համակարգով։

6. Պատրաստումը և առաքումը

Լույսը պատրաստում ենք վճարումից հետո 1–2 աշխատանքային օրում։ Առաքում ենք ամբողջ Հայաստանով՝ ՀայՓոստով։ Երևանում առաքումը տևում է 1–2 օր, մարզերում՝ 2–4 օր։ Առաքման արժեքը 500 դրամ է։

Տոնական օրերին և փոստի ծանրաբեռնվածության դեպքում ժամկետները կարող են մի փոքր երկարել։ Այդ դեպքում կտեղեկացնենք ձեզ։

7. Պատվերի փոփոխումը և չեղարկումը

Պատվերը կարող եք փոխել կամ չեղարկել, քանի դեռ չենք սկսել այն պատրաստել։ Դրա համար գրեք կամ զանգեք մեզ։ Չեղարկման դեպքում վճարված գումարն ամբողջությամբ վերադարձնում ենք նույն քարտին։

Պատրաստումը սկսելուց հետո պատվերը չեղարկել հնարավոր չէ, քանի որ լույսը պատրաստվում է անհատապես՝ ձեր գրած անունով։

8. Վերադարձը և փոխարինումը

Անունով կամ մաղթանքով պատրաստված լույսը անհատական պատվեր է, ուստի պատշաճ որակի ապրանքը վերադարձի կամ փոխանակման ենթակա չէ։

Եթե լույսը հասել է վնասված, չի աշխատում կամ մեր սխալով պատրաստվել է այլ անունով կամ դիզայնով, ստանալուց հետո 3 օրվա ընթացքում գրեք մեզ և ուղարկեք լուսանկար։ Կփոխարինենք լույսն անվճար կամ կվերադարձնենք վճարված գումարը։

9. Գումարի վերադարձը

Գումարը վերադարձնում ենք այն քարտին, որով կատարվել է վճարումը։ Վերադարձը ձևակերպում ենք 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քարտին գումարի մուտքագրման ժամկետը կախված է քարտը թողարկած բանկից։

10. Անձնական տվյալները

Պատվերի տվյալներն օգտագործում ենք միայն պատվերը կատարելու համար։ Մանրամասները՝ գաղտնիության քաղաքականությունում։

11. Կապ

Հեռախոս՝ +374 55 777 178, էլ. փոստ՝ vardandavoyan@icloud.com, Instagram, Facebook։