Անցնել բովանդակությանը
BabyFirstGym Պատվիրել
Գիշերային լույս՝ ձեր գրած անունով Արևիկ

Անունը գրում ենք ցանկացած լեզվով

Լույս՝ փոքրիկի անունով

Ակրիլային գիշերային լույս՝ բնական փայտե հիմքով։ Գրեք անունը, ընտրեք դիզայնը, և մենք կպատրաստենք 1–2 օրում։

Հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ ցանկացած այլ լեզվով։

6500 դրամ

առաքումը՝ 500 դրամ

  • Պատրաստում ենք 1–2 օրում
  • Առաքում ենք ամբողջ Հայաստանով՝ ՀայՓոստով
  • Փայտե հիմքի վրա կարող ենք փորագրել նաև ձեր մաղթանքը՝ 1000 դրամ
Ընտրել դիզայնը

Ընտրեք դիզայնը

Լուսանկարներում մեր պատրաստած լույսերն են։ Լույսի վրա կգրենք ձեր ընտրած անունը՝ ցանկացած լեզվով։

Պատվեր

Լրացրեք պատվերը և վճարեք քարտով՝ բանկի անվտանգ էջում։

Անունը և մաղթանքը

Ցանկացած լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլն, մինչև 20 նիշ։

Գրեք ցանկացած մաղթանք՝ ցանկացած լեզվով, և մենք այն կփորագրենք փայտի վրա։ 0/120 նիշ

Որտե՞ղ փորագրենք

Ընտրությունը հասանելի է, երբ գրում եք մաղթանքը։

Ո՞ւմ ուղարկենք

Ինչ կստանաք

  • Ակրիլային թիթեղ՝ ընտրած դիզայնով և անունով՝ ցանկացած լեզվով
  • Բնական փայտե հիմք՝ LED լույսով
  • Հպման անջատիչ հիմքի վրա
  • USB մալուխ
  • Ըստ ցանկության՝ մաղթանքի փորագրություն հիմքի վրա (+1000 դրամ)

Առաքում

Պատրաստում ենք 1–2 օրում և ուղարկում ՀայՓոստով։

Երևանում առաքումը տևում է 1–2 օր, մարզերում՝ 2–4 օր։

Առաքման արժեքը՝ 500 դրամ։

Վճարում և վերադարձ

Վճարում եք Visa, Mastercard կամ ArCa քարտով՝ Ինեկոբանկի անվտանգ էջում։

Լույսը պատրաստվում է հատուկ ձեզ համար, ուստի վերադարձի ենթակա չէ։ Եթե այն վնասված է հասել, կփոխարինենք։ Մանրամասներ

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ լեզվով կարող եմ գրել անունը

Ցանկացած լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլն։ Մաղթանքը նույնպես կարող եք գրել ցանկացած լեզվով։ Գրեք անունը ճիշտ այնպես, ինչպես ուզում եք, որ երևա լույսի վրա։

Ե՞րբ կստանամ պատվերը

Պատրաստում ենք 1–2 օրում, հետո ուղարկում ՀայՓոստով։ Երևանում առաքումը տևում է 1–2 օր, մարզերում՝ 2–4 օր։

Ինչ արժե մաղթանքի փորագրությունը

1000 դրամ յուրաքանչյուր լույսի համար։ Գրեք մաղթանքը պատվերի ձևում, և մենք այն կփորագրենք փայտե հիմքի առջևի կամ տակի մասում։

Ինչպե՞ս է միանում լույսը

Լույսը միանում և անջատվում է փայտե հիմքի հպման անջատիչով։ Այն աշխատում է USB մալուխով, որը ներառված է հավաքածուի մեջ։

Կարո՞ղ եմ փոխել կամ չեղարկել պատվերը

Այո, քանի դեռ չենք սկսել պատրաստել։ Գրեք կամ զանգեք մեզ որքան հնարավոր է շուտ, և չեղարկելու դեպքում գումարը կվերադարձնենք ձեր քարտին։

Իսկ եթե լույսը վնասված հասնի

Ստանալուց հետո 3 օրվա ընթացքում գրեք մեզ և ուղարկեք լուսանկարը։ Կփոխարինենք կամ կվերադարձնենք գումարը։

Չե՞ք գտել ձեր ուզած դիզայնը

Կպատրաստենք նաև ձեր ուզածը։ Գրեք մեզ Instagram-ում կամ Facebook-ում։